Pastinfo.am-ը գրում է․

«Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների թիվը անշեղորեն աճում է, և դա ապացույցում է նաև այն փաստը, որ իշխանական ողջ ռեպրեսիվ ապարատն այժմ ուղղված է դաշինքի վրա։ «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում հրավիրված ասուլիս շրջանակում հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանը։ Հավելեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը ամենահավանական հաղթողներից է այս ընտրական գործընթացներում։

«Չզեկուցվող հարցով պետական բյուջեից 750 մլն դրամ տրամադրվել է Covid-ի տնտեսական հետևանքների չեղարկմանը՝ «Համահայկական ֆոնդ»-ին։ Հարցին կցված փաստաթղթերում որևէ կերպ չի նկարագրվում, թե ինչ ծրագրերի շրջանակում, տնտեսության որ ոլորտներին են դրանք ուղղված։ Իմանալով կապիտուլյանտի սովորությունը պետական բյուջեի հաշվին ընտրակաշառքներ բաժանել՝ մենք հակված ենք համարելու, որ խոսքը գնում է այս կամ այն ֆորմատով ընտրակաշառքի մասին»։

Հայկ Մամիջանյանը նշեց, որ հաշվի առնելով որ «Համահայակական ֆոնդ» կոչվող կառույցը փակ, ոչ հրապարապային հիմնարկ է, այդպես էլ, մինչև իշխանափոխությունը, հնարավոր չի լինի իմանալ, թե ո՞ւր են գնացել այդ գումարները։ Հիմա հակված են համարելու, որ այս գումարը այս կամ այն կերպ տնօրինվելու է որպես ընտրակաշառք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել