Խորհրդային Միությունում մարդիկ իսկապես շատ էին աշխատում: Սակայն անգամ ԽՍՀՄ-ում է եղել այնպիսի ժամանակաշրջան, երբ մարդիկ հանգստյան օրեր չեն ունեցել 11 տարի շարունակ:

Բացի նրանից, որ շաբաթը համարվում էր աշխատանքային օր, և խորհրդային քաղաքացին ընտանիքին ու անձնական գործերին կարող էր նվիրել միայն կիրակիները, 199 թվականից հետո դա ևս գոյություն չուներ: Վերջին ոչ աշխատանքային կիրակին եղել է 1929 թ. սեպտեմբերի 29-ը: Դրանից հետո մարդիկ աշխատում էին առանց դադարի և արձակուրդ ստանում էին շաբաթվա ընթացքում՝ գործընկերների հետ տեղերը փոխելով: Կառավարությունը համարում էր, որ բոլորը պետք է մշտապես աշխատեն և զարգացնեն պետության տնտեսությունը: 

Մարդիկ աստիճանաբար սկսեցին դժգոհել, քանի որ ցանկանում էին լիարժեք հանգստանալ այն օրը, երբ ողղջ ընտանիքը տանն էր լինում: Իսկ դժգոհ մարդը, ինչպես հայտնի է, արդյունավետ աշխատելու ունակ չէ: Ժամանակի ընթացքում տուժեց ոչ միայն արտադրությունը, այլև մշակույթն ու սոցիալական ոլորտը: Մարդիկ չէին կարողանում ընտանիքով հավաքվել և ժամանակ անցկացնել:

Վերջապես, 11 տարի շարունակ նման դաժան կերպով շաբաթներն անցկացնելուց հետո աշխատավորների դժգոհությունները հասան իրենց գագաթնակետին և լսելի դարձան: Սկզբում նախատեսվեց մեկ «ընտանեկան» հանգստյան օր, որը նախատեսված էր միայն ընտանիքի անդամների համար: Միաժամանակ գյուղական համայնքներում մարդիկ շարունակում էին ապրել նախորդ օրացույցով:

Քաղաքի ու գյուղի միջև տարբերությունն էլ ավելի խորացավ, և դրան հաջողվեց կանգնեցնել գյուղից քաղաք մասշտաբային գաղթը: Մի կողմից՝ մարդիկ ցանկանում էին ավելի քաղաքակիրթ միջավայրում հայտնվել, ապրել ու աշխատել այնտեղ, մյուս կողմից՝ նման աշխատանքային ռեժիմն ու պայմանները ոչ բոլորին կարող էին համապատասխանել: «Անդադար» 11 տարիները խորհրդային բնակիչները հիշում են որպես իրական քաոս: Քանի որ այն հակառակ արդյունքն ունեցավ, և աշխատանքի արդյունավետությունն աճ գրանցելու փոխարեն պատմական անկում ապրեց, 1940 թ. վերջապես վերադարձ կատարվեց նորմալ աշխատանքային ցիկլին, իսկ կիրակին հանգստյան օր դարձավ բոլորի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել