Armenpress.am-ը գրում է.

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հունիսի 12-ին երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պայթյունների թիրախում եղել են երկու միկրոավտոբուսներ, որոնք տեղափոխում էին քաղաքացիական անձանց:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել