Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնել է, որ խորվաթ ֆուտբոլիստները ծնկի չեն իջնի Եվրո-2020-ի խաղերից առաջ․

«Մեր դիրքորոշումն այսպիսին է․ մենք ծնկի չենք իջնի։ Չկա որևէ կոնկրետ պատճառ, բայց խոսել ենք իրար հետ ու որոշել ենք չանել դա, քանի որ դա չի նշանակում, որ մենք դեմ չենք ռասիզմին կամ խտրականությանը ֆուտբոլում։ Մենք իհարկե այս ամենին չենք աջակցում, բայց չենք էլ կարծում, որ պետք է ծնկի գալ։ Այս խնդիրների դեմ պայքարում բազում միջոցներ կան։

Այո, մենք ծնկի չենք իջնի։ Խորվաթիան դրան չի գնա»,- Մոդրիչի խոսքերն է փոխանցում BBC-ն։

Խորվաթիան խմբային փուլի առաջին տուրի խաղում կմրցի Անգլիայի հետ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 13-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել