Pastinfo.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ քննարկվում են ռուս սահմանապահների տեղակայման հնարավոր կետերը՝ Գեղարքունիքում։ 

«Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված սահմանային խնդրի հետ կապված մեր դիրքորոշումն արդեն ասել ենք՝ քանի դեռ հնարավոր է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, մենք ամեն ինչ անելու ենք, որ խաղաղ, բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծենք: Մեր բոլոր միջազգային գործընկերները, ըստ էության պաշտպանում են այն դիրքորոշումը, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից: Այս օրերին ակտիվ կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, քննարկումներ են տեղի ունենում՝ նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու համար»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել