Դերասանուհի Թամարա Գևորգյանը, որը հայ հեռուստադիտողին առավել հայտնի է դարձել սերիալային կերպարներով, օրերս նոր լուսանկար էր հրապարակել`կից գրելով.«Ես փախչելու տեղ չունեմ`քո գրկից բացի…»։
Սա բավականին մեծ իրարանցում էր առաջացրել հետևորդների շրջանում: Երկրպագուների աչքից նաև չէր վրիպել Թամարայի ինստագրամյան Story բաժնի հրապարակումը, որտեղ նրա մատնեմատին փայլում էր նշանադրության մատանին:
Վերջապես, տևական լռությունից հետո Թամարան ֆեյսբուքյան էջում նշել է, որ ընտրյալ ունի, սակայն թե ով է կարողացել գրավել իր սիրտը, դերասանուհին չի բացահայտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել