Armsport.am-ը գրում է.

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալին Ֆրանսիայի Բաց առաջնության կիսաեզրափակչում 3:6, 6:3, 7:6 (7:4), 6:2 հաշվով։

Հանդիպումը տևել է 4 ժամ 11 րոպե։ Խաղի ընթացքում Ջոկովիչը 6 էյս է կատարել, թույլ է տվել 3 կրկնակի սխալ և 20 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 7-ը։ Նրա մրցակցի ակտիվում 6 էյս կա, 7 կրկնակի սխալ և 6 բրեյք՝ հնարավոր 16-ից։

Եզրափակչում Ջոկովիչը կմրցի հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ։

Ջոկովիչը աշխարհի առաջին ռակետն է տղամարդկանց մենապայքարում, ATP-ի վարկանիշի առաջին հորիզոնականում անցկացած շաբաթների քանակով ռեկորդակիր, Grand Slam-ի 18 մրցումների հաղթող։

Նադալը Grand Slam-ի 20 մրցումներում է հաղթել, այդ թվում՝ ռեկորդային 13 անգամ հաղթել է Ֆրանսիայի Բաց առաջնությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել