Թատրոնի և կինոյի դերասանուհի Էմմա Մանուկյանը նոր կերպարով է հանդես եկել:
Էմման թարմացրել է Ինստագրամի էջը՝ ներկայացնելով իր գեղեցիկ դիմահարդարումը: Լուսանկարն անչափ դուր է եկել հետևորդներին, որոնցից մեկը հաճոյախոսություն է արել դերասանուհուն գրելով. «Ծիտ ես»:
Ի պատասխան դրա՝ Էմման կիսվել է ինստագրամյան Story բաժնում այդ լուսանկարով և գրել. «Հատկապես ֆոտոշոփ արած նկարներում»:
Նշենք, որ լուսանկարում Էմման, իսկապես, գրեթե անճանաչելի է. նա կանաչ լինզաներով է իսկ դիմագծերը փոքր-ինչ փոփոխված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել