Ինչպես գիտեք, 1915 թվի ապրիլի 24֊ին Կոնստանտինապոլսում հավաքեցին արևմտահայության ողջ էլիտան, տարան աքսոր և սպանեցին։ 1915 թվի ապրիլի 24-ից 116 տարի անց Հայաստանում կա մեկը ով թուրքական ծրագիրն է իրականցնում, նորատիպ ապրիլի 24 է ծրագրում` ստրկացնել հայ էլիտաները.
«Կանենք էնքան հեղափոխություն մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած, քաղաքականից վերջացրած խոնարհվեն ժողովրդի առաջ։ Դուք տեր չեք, դուք ծառա եք։ Դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր, քանի որ Հայաստանում լինելու է տեր ժողովուրդը, քաղաքացին, և դուք բոլորդ պետք է խոնարհ ծառայեք նրան»։
Սա կապիտույլանտ վարչապետի պաշտոնակատարի խոսքն է։ Ո՞վ է «ժողովուրդը»՝ նայեք Քաղաքացիական պայմանգիր կուսակցության ցուցակը, և կիմանաք՝ 1֊ինն ինքն է՝ թերուս մոլագար, մյուսը՝ որ ասում են թալան թալան, առաջինը աչքի առաջ է գալիս Սուքիասյանների ընտնիքը, Գռզոն՝ ՔՊ֊ի 5֊րդ համար Խաչիկ Սուքիասյանը, որ Ներքին գործերի նախագահի հետ ունեցած ընտնեկան կապերի շնորհիվ կոպեկներով իրենցով արեցին Սովետական միությունից ժառագած մի շարք գործարաններ, իսկ հետագայում էլ հարկեր չեն վճարել իրենց բիզնեսների համար, այդ մասին վկայում են փաստաթղթերը որ մինչև 2008 թիվ, մինչև այն պահը երբ Բջնիի գործարանը ձեռքից չէին առել, այդ գործարանը հարկ չի վճարել։ Մյուսը 16֊րդ համարը, 2000-2008թվերին բանակի թիկունքի պետ Գագիկ Մելքոնյանը, մյուսը 14֊րդ համարը՝ մեծահարուստ Գուրգեն Արսենյանը, որ հայտարարարում է «խոսելու է հարուստների անունից» ու վերացնելու է շքեղության հարկը։ Այ իրենց ծրագիրը՝ որ իրենց առաջ պիտի ծառայեն բնական ու հումանիտար գիտությունների դոկտորներ, ակադեմիկոսներ, բժիշկներ ու արվաստագետներ, հոգևորականներ և ինժեներներ և այլն։
Մտավարականը ազատ անձն է, ազատ միտք, չկաշակնդված ոչ վերևի ոչ ներքևի ճնշումից, եթե որևէ մեկը ձայն է տալու մի խմբակի որն ուզում է իրեն ծառա սարքել, ուրեմն, մտավորական չի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել