Pastinfo.am-ը գրում է․

«Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Փաշինյանը աչաջուրցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե առաջարկում է գեներալ-լեյտենանտ, «Ազգային հերոս» Տիրան Խաչատրյանին՝ հրաժարվել «Ազգային հերոսի» կոչումից։

«Փաստինֆո»-ն գեներալ-լեյտենանտից հետաքրքրվեց՝ թե ինչպես կարձգանքի Փաշինյանի հայտարարությանը և արդյոք պատրաստվում է հրաժարվել կոչումից, ինչին ի պատասխան Տիրան Խաչատրյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել. «Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել