Tert.am-ը գրում է.

«Հայաստան» դաշինքը մի փոքր ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «GALLUP International Association» հայաստնյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Նա նշեց, որ ըստ արդյունքների՝ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է  3,5 տոկոս , իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։ 

««Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս։ ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս»,– ասաց նա և նշեց, որ 9,2 տոկոսը ոչ մեկին չի քվերակի։

Արամ Նավասարդյանը նշեց`հարցման արդյունքներով մոտ 51–52 տոկոսը բացասական է գնահատում ոստիկանության աշխատանքը։ Իսկ գործիչների աշխատանքը գնահատելիս՝ ամենաբարձր գնահատականը ստացել է մարդու իրավունքների պաշտպանը, մնացած բոլորի գնահատականը դրական տիրույթում չեն գտնվում։

«2,5 բալ ստացել է Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Սարգսյանը՝ 2,3 բալ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 2,1 բալ, Սերժ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը՝ 1,8 բալ, Լևոն Տեր–Պետրոսյանը՝ 1,6 բալ, ամենացածր գնահատականը ստացել է Արթուր Վանեցյանը»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել