Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնան» հետաքրքրված է Յոախիմ Լյովին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելով։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ այս տարվա մարտին կատալոնական ակումբի ներկայացուցիչները զանգել են գերմանացի մասնագետին, որպեսզի իմանան նրա պատրաստակամությունը կապտանռնագույնների կազմը գլխավորելու վերաբերյալ։ Բայց Լյովը տեղեկացրել է, որ Գերմանիայի հավաքականից հեռանալուց հետո պատրաստվում է մեկ տարով հանգիստ վերցնել, իսկ հետո նոր վերադառնալ աշխատանքի։

«Բարսելոնայում» վստահ են, որ մեկ տարուց նրանց կհաջողվի Լյովին համոզել գլխավորել ակումբը։ Բացի դրանից, մյուս ամառ Ռոնալդ Կումանի պայմանագիրն ավարտվում է, իսկ Լյովը հետաքրքրված է «Բարսելոնայում» աշխատանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել