XX հարյուրամյակում աշխարհում զանգվածային փորձարկումներ էին տեղի ունենում, այդ թվում՝ կենդանիների մասնակցությամբ։ Կենդանիների վարքագծի ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունները մեծ տարածում էին ստացել։ Հենց այդ ժամանակներում էլ առաջiն անգամ խոսք գնաց որոշ վայրի կենդանիների ինտելեկտի մասին։

1940-ական թվականներին Ամերիկայի Դանիա-Բիչ քաղաքում հատուկ ուսումնասիրություններ կատարելու համար մի խումբ կապիկներ առանձնացվեցին։ Դրանց վրա փորձարկում էին տուբերկուլյոզի և այլ հիվանդությունների դեմ ստեղծված պատվաստանյութերը։ Պրիմատների մի մասը գտնվում է կենդանաբանական այգում և զվարճացնում մարդկանց։ Կենդանիներին շահագործում էին, սակայն 1948 թ. վերջիններիս հաջողվեց փախուստի դիմել։ 50 կապիկ լքեց վանդակները, բնակություն հաստատեց մանգրովյան անտառներում և այլևս երբեք չհայտնաբերվեց։

Դրանից հետո գիտական հասարակության մեջ վեճեր սկսվեցին «փախստականների» ճակատագրի վերաբերյալ։ Ոմանք կարծում էին, որ կապիկները փրկվել են և սերունդ տվել։ Մյուսները կասկածում էին, որ գազանները կկարողանան ադապտացվել անտառային պայմաններում։ Եվ միայն ավելի քան 70 տարի անց ֆլորիդյան կապիկների ճակատագրի մասին տեղեկություններ հայտնի դարձան։

Պարզվում է՝ կապիկները մշտապես շրջակայքում են եղել՝ ֆլորիդյան օդանավակայաններից մեկի կողքին գտնվող մանգրովյան անտառներում։ Տեղի բնակիչներն ամեն օր հանդիպել են նրանց, սակայն ոչ ոք չի իմացել՝ որտեղից և ինչու են հայտնվել տարածքում կենդանիները։ Կասկածներ կային, որ դրանք փախուստի դիմաց կապիկների սերունդներն են, սակայն ոչ ոք չէր փորձում ստուգել այդ վարկածը։ Ի վերջո, գիտնականները որոշեցին ուսումնասիրել նրանց գենոմը։

Դատելով այն բանից, որ պրիմատները կարողացել էին լքել լաբորատորիան, նրանք, պետք է որ, ամբողջովին առողջ լինեին։ Այդ մասին փաստաթղթերում հայտնում են բժիշկները։ Գիտնականները լուսանկարել են կենդանիներին, նրանց հյուսվածքների նմուշներ հավաքել։ Պարզվում է՝ կենդանիները հրաշալի վիճակում են եղել, ինչպես նաև ապացուցվել է, որ դրանք հենց այն նույն տեսակի կապիկներն են եղել՝ Chlorocebus sabaeus, որոնք երկար տարիներ առաջ փախուստի էին դիմել։

Ստացվում է՝ կապիկները հրաշալիորեն ադապտացվել են նոր պայմաններին և ապրել Ֆլորիդայի մանգրովյան անտառներում ավելի քան 70 տարի ու սերունդներ թողել։

Այս կանաչ կապիկներն ապրում են մինչև 80 հոգի խմբերով։ Էգերը նախընտրում են արունեի կողքին մնալ, իսկ արուները կարող են լքել ընտանիքն՝ առավել մեծ տարածքներ տեղափոխվելու նպատակով։ Խմբերում խիստ հիերարխիա է գործում. օտարներին ու թշնամիներին նրանք միասին են դիմակայում։ Այնպես որ՝ զարմանալի չէ, որ Chlorocebus sabaeus-ները կարողացել են ադապտացվել և բազմանալ օտար պայմաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել