Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողներ Կիլիան Մբապեի և Օլիվիե Ժիրուի միջև կոնֆլիկտ կար:

Բուլղարիայի դեմ ընկերական խաղից հետո (3:0), Ժիրուն հարցազրույցի ժամանակ բողոքել է, որ թիմակիցները իրեն քիչ են փոխանցում կատարում: Մբապեն ընդունել է այս հայտարարություններն իր հասցեին, ինչի համար նա զայրացել է Ժիրուի վրա:

Ըստ RMC Sport-ի՝ Մբապեն ամբողջ օրը տհաճ տեսք է ունեցել և հեռու է պահել իրեն ֆուտբոլիստներից: Ժիրուն խոսել է խաղացողի հետ և բացատրել, որ հարցազրույցի ընթացքում ինքը չի խոսել Մբապեի մասին:

Սակայն զրույցից հետո Մբապեի վարքագիծը չի փոխվել: Ազգային թիմի մարզիչ Դիդյե Դեշամը միջամտել է իրավիճակին, բայց նույնիսկ դա չի օգնել: Ոչինչ չի փոխել նաև այն, որ մարզման ժամանակ Ժիրուն փոխանցումներ է կատարել Մբապեին, իսկ մարզվելուց հետո նա նույնիսկ գրկել է նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել