Pastinfo.am-ը գրում է.

Ես հաղթանակն ամրագրված փոխանցել եմ հաջորդ իշխանություններին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հնարավոր չեղավ 90-ականների հաղթանակն ամրագրել։

«Պարզ բան էր՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել։ Չեմ չափազանցնում, եթե փորձեի դա անել, Հայաստանում սկսվելու էր քաղաքացիական պատերազմ և դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի»,-նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հարցին՝ եթե ներքին խոչընդոտը չլիներ, Ադրբեջանը պատրա՞ստ էր ստորագրել, Լևոն Տեր-Պետրոսյանը նկատեց՝ այդ ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր, քան դրանից հետո այս 23 տարիների ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել