Tert.am-ը գրում է.

Ցանկացած ոլորտ, երբ գրանցվում է խախտում, ոչ ճիշտ վերաբերմունք, սխալ, տվյալ խնդիրը պետք է վեր հանվի, պետք է գնահատական տրվի տվյալ խնդրին և ոչ թե տրվի ընդհանրական ողջ համակարգին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Արցախի պատերազմում զոհվածների դիերի ոչ պատշաճ պահման պայմաններին։

«Ընդհանրապես դիերի հետ կապված բոլոր մանրամասները չափազանց զգայուն, նուրբ թեմաներ են, որոնց վրա կարելի է շահարկել ցանկացած բան։ Ես զարմացած եմ, որ անգամ դիակների՝ պարկերում լինելը դարձավ մեծ քննարկման առիթ, որը ինձ համար անընդունելի է։ Որոշակի շահարկումները խառնվում են կոնկրետ պրոբլեմի հետ, և այսպես փոթորիկներ են հրահրվում»,–ասաց նա և նշեց, որ միանշանակ պետք է դրանք պարկերի մեջ լինեին։

Ինչ վերաբերում է նրան, որ հենց իր հրաժարականն անհրաժեշտություն չի համարել, նա նշեց, որ ներողությունը համարել է բավարար։ «Ես պատշաճ եմ համարել, որ նման նուրբ թեման լրացուցիչ ցավ է պատճառել հարազատներին, և այո, կրելով պատասխանատվություն՝ ներողություն եմ խնդրել, և դա էլ պետք է մտնի մեր մշակույթի մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել