Թեպետև մարդկությունը ուներ հույս, որ կարանտինը կօգնի նվազեցնել կլիմայական ճգնաժամը, առկա տվյալները վկայում են այն մասին, որ նման բան տեղի չի ունեցել։ Ընդհակառակը, մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի նոր չափումները ցույց են տալիս, որ դրա կոնցենտրացիան աճել է և հասել ռեկորդային աստիճանի։

ԱՄՆ-ի օվկիանոսային և մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային կենտրոնի գիտնականները հայտնել են, որ 2021 թ. մայիսին պատմության մեջ CO2-ի ամենաբարձր կոնցենտրացիան է գրանցվել՝ 419,13 միլիոն ppm:

Վերջին 60 տարիներին կատարված չափումների ընթացքում սա ամենաբարձր արդյունքն է եղել։ Երկիր մոլորակի մթնոլորտն այս կերպ հագեցած է եղել CO2-ով միայն պլիոցենի դարաշրջանում՝ շուրջ 4,1-4,5 միլիոն տարի առաջ։ Այդ ժամանակահատվածում Երկրի բևեռային շրջաններում անտառներ էին ծաղկում, սառույցը հեղուկ տեսք ուներ, իսկ ծովի մակարդակը 20 մետրով ավելի բարձր էր, քան այսօր։

Գիտնականները մտավախություն ունեն, որ ընդամենը մի քանի տարի անց իրավիճակը դրան կնմանվի։ Սակայն մինչ այդ շոգը կխլի բամզաթիվ մարդկանց կյանքեր, մյուսներին էլ կստիպի փոխել բնակության վայրը։

Նման չափումներ կատարել են նաև այլ գիտնականներ։ Այսպես, Սքրիփսի օվկիանոսագտությանինստիտուտի անդամները հաշվարկել են CO2-ի միջին մակարդակը, որը մայիսին կազմել է 418,92 ppm:

Մասնագետները նշում են, որ վերջին տասնամյակում գրանցվել է ածխաթթու գազի մակարդակի հնարավոր ամենամեծ ու կտրուկ աճը պատմության մեջ։ «Եթե մենք ցանկանում ենք կլիմայի աղետալի փոփոխություններից խուսափել, ապա պետք է ամենակարճ ժամանակում կարողանանք հնարավորինս կրճատել կամ զրոյի հասցնել CO2-ի արտանետումների քանակը», - նախազգուշացնում են կլիմայագետները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել