Երկիր մոլորակի բնակիչները պարբերաբար հնարավորություն են ունենում հետևելու արտասովոր տիեզերական գործընթացներին։ Երկնային մարմիններն իրենց փոխազդեցությունը հազվադեպ են «ի ցույց դնում», այդ իսկ պատճառով հարկավոր է գնահատել մեզ հասանելի՝ դրանցից յուրաքանչյուրը։ Վերջերս մենք ականատես եղանք Լուսնի խավարմանը, իսկ առջևում՝ Արեգակի խավարումն է։

Երկու գլխավոր լուսատուների խավարումը տեղի է ունենում, երբ մեկը լիովին կամ մասնակի իր հետևում է թողնում մյուսին։ Դա անզեն աչքով տեսանելի է լինում Երկիր մոլորակի որոշակի կետերից։ Եթե մոլորակի որևէ կետից տեսանելի է լինում, թե ինչպես է Լուսինն ամբողջությամբ անցնում Արեգակի հետևը, կամ ընդհակառակը, ապա դա բավարար հիմք է պնդելու, որ գործ ունենք ամբողջական խավարման հետ։ Սակայն Լուսինը, բնականաբար, այնքան մեծ չէ, որ կարողանա ամբողջապես ծածկել Արեգակին։

Տարվա 365 օրերի ընթացքում մենք կարող ենք հետևել Արեգակի առնվազն հինգ խավարման։ 2021 թ. հունիսի 10-ին մասնակի խավարման մարդկությունն ականատես կլինի։ Կբերի նրանց բախտը, ովքեր, հատկապես, կգտնվեն Ռուսաստանի հյուսիսային հատվածներում։ Նրանք կկարողանան տեսնել տիեզերական հրաշքը։ Իսկ ամենագեղեցիկ տեսարանն առկա կլինի Գրենլանդիայում։

Մայիսի 26-ին մարդկությունն արդեն իսկ ականատես եղավ Լուսնի խավարմանը։ Մասնագետները նշում էին, որ այն հնարավոր կլինի նկատել անգամ օրվա լուսավոր հատվածում։ Լիալուսնի ժամանակաշրջանն ու խավարումը համընկան, ինչը տեսարանն էլ ավելի տպավորիչ դարձրեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել