Starnews.am-ը գրում է.

Երգչուհի Անուշ Պետրոսյանը, ով բնակություն է հաստատել ԱՄՆ-ում և հայտնի է որպես ռաբիսի թագուհի, օրերս անկեղծ հարցազրույց է ունեցել, որի ընթացքում պատմել է նաև իր անձնական կյանքի և ընտանիքի մասին: Արմատներով հրազդանցի երգչուհին անկեղծացել է, որ իր ամուսինը՝ Ալֆրեդը, նախկինում ամուսնացած է եղել:

Դեռևս ամուսնացած տղամարդու կարգավիճակով Ալֆրեդը, տարիներ առաջ եկել է Երևան, սիրահարվել Անուշին, ինչից հետո բաժանվել է և ամուսնացել Անուշի հետ:

«Ֆրեդն ինձ ամեն ինչ տվել է, ծնողներիս թողել եմ Հայաստանում, իսկ նա ինձ ԱՄՆ-ում ամեն ինչ տվել է, որ ես երջանիկ լինեմ, որ ոչ մի բանի կարիք չզգամ»,- անկեղծացել է երգչուհին: Այս ամենի մեջ ուշագրավն այն է, որ Անուշը մեղավոր չի համարում իրեն Ալֆրեդի ընտանիքը քանդելու մեջ՝ նշելով, որ նրանց ընտանիքում սեր չկար, նրանք միասին էին ապրում պարզապես հանրությանը ցույց տալու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել