Մի կարևոր հարց ամրագրենք և հստակ գնահատական տանք:
Երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր որդուն է առաջարկում գերիների փոխարեն , այս հարցը հանում է իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթի 9 -րդ կետից , որ բոլորը բոլորի դեմ պարտադիր պետք է վերադարձվեն: Սա վտանգավոր մոտեցում է և Ադրբեջանը ըստ փաստաթղթի պարտավոր է մեր գերիներին առանց քննարկման վերադարձնել և ՌԴ էլ պարտավոր է ապահովել այս գործընթացի արագ կարգավորումը :
Վտանգներից մյուսն այն է , որ տանում է մի դաշտ հարցը , որ «ինչ֊որ բանի դիմաց» պետք է գերիները վերադարձվեն , օրինակ տարածքներ , միջանցք և այլն : Բայց չի կարող այդպես լինել , քանի որ նոյեմբերի 9֊ի հայտարարությունը հստակ է և պարտավոր են կատարել :
Ջանք մի թափիր հարցը մեր դեմ շուռ տալու , չե՞ս կարող գործել ուրեմն լռի՛ր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել