««Հեղափոխության պահա­պաններ» անունը կրող խմբակը, որը հայտնի է իր ագրեսիվ պահվածքով և ստանձնել է Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանությունը, «Քաղաքացիա­կան պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում պատգա­մավորության թեկնածու ունի՝ Հայկ Ստեփանյանը: Այս խումբը Փաշինյա­նի հասցեին վիրավորական արտա­հայտություններ անողներին կանչում էր «ռազբորկայի», ստիպում, որ հետ կանգնեն իրենց խոսքերից, բայց հատկապես ակտիվացավ պատե­րազմից հետո, երբ Պռոշյանի կա­ռավարական առանձնատներում տեղակայվեց և սկսեց շուրջօրյա «պահպանություն» իրականացնել: 2018-ից հետո ստեղծված այս խմբակի ներկայացուցիչը ցուցա­կի հեռավոր՝ 106-րդ համարում է հանգրվանել: Նրանք ակտիվորեն մասնակցում են նաև Փաշինյանի քարոզարշավին, օրինակ՝ Արմավիրի մարզի այցին էին մասնակցում: Հայկ Ստեփանյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ հարցին՝ ինքն է ցանկություն հայտնել լինել ՔՊ ցուցակում, թի իրեն ներառել են:

-Այն, որ Դուք ոչ անցողիկ հո­րիզոնականում եք, դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

-Հարցումնե՞ր եք անցկացրել:

-Կան բազմաթիվ հարցումներ, օրինակ՝ Գելափինը:

-ԴԵ, Գելափի հարցումները, իմ տեղեկություններով, կեղծված են եղել: Չեմ կարծում, որ ինչ-որ տարբե­րություն կա, թե որ համարի տակ են մարդիկ: Կարևորը, որ ինձ վստահել է թիմը և ընդգրկել է ցուցակ: Ես ամենն անելու եմ, որ ՀՀ-ն էլ ավելի լավն ու ամուր դառնա:

-Ձեր կարծիքով՝ ՔՊ-ն քանի՞ տոկոս ձայն կունենա:

-Ես կարծում եմ, որ 60-70 տոկոս քվե:

-Որտեղի՞ց այդ վստահությունը:

-Ես քարոզարշավի մեջ եմ, հի­մա մենք գնում ենք Աշտարակ քա­ղաք, և ժողովրդի վերաբերմունքից, նաև նրանից, թե որքան մարդ է հավաքվում համայնքներում, ես հասկանում եմ, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ նախկինի վերա­դառնալուն: Կարծում եմ՝ առնվազն 60 տոկոս քվե կունենանք, եթե լավա­տես լինեմ՝ 70 տոկոսի հույս ունեմ:

-Փաշինյանի վարկանիշը չի՞ ընկել 2018-ից հետո:

-Եղել է հեղափոխություն, բնա­կան է, որ որոշակի կարող են լինել հիասթափություններ, մենք ունեցել ենք ծանր 2020 թվական: Այդ մեդիատեռորի ֆոնին, կարծում եմ, մեր ժողովուրդը գիտակցում է՝ ինչ է տեղի ունեցել:

-Ի՞նչ մեդիատեռոր է եղել:

-Ընդհանուր՝ համացանցում:

-Խոսքը կառավարության հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերի մասի՞ն է:

-ՊՈԱԿ-ը պետական կառույց է, խնդրում եմ՝ հարգել մեր պետական մարմինները: Պետական աշխատա­կիցներին անվանում եք ֆեյքեր: Եթե փաստեր ունեք, որ ֆեյքեր ունենք, խնդրում եմ հրապարակեր:

-Մարդիկ հրապարակում են, քաղաքացիները գնացել, գտել էին ֆեյքերի գործարան:

-Դա մեդիատեռորի մի մաս է, մենք գիտենք, որ նախկիններն ունեն մեծ լրատվամիջոցներ:

-Պարոն Փաշինյանը ևս լրատվամիջոցներ ունի, օրինակ՝ նրան է ծառայում Հանրայինը:

-Դա պետական կառույց է, ոչ ոքի չի պատկանում:

-Լավ, վերադառնանք Ձեզ՝ Ձեր ո՞ր արժանիքի համար եք նե­րառվել ցուցակում, մարդկանց «ռազբորկաների» կանչելու, թե ...

-Ես իմ արժանիքների մասին չեմ խոսի: Այն, որ ասվում է, թե գնացել ենք, մարդկանց ենք ճնշել, նախևառաջ՝ այդ հարցը վաղուց փակված է, ես հայտարարել եմ, որ ոչ ոք ոչ ոքի չի ճնշել: Մեր գործունեությանը հետևել եք, թե գիտեք այնպիսին, ինչպիսին ներկայացնում է ընդդիմությունը:

-Ես Ձեզ հիշում եմ «ռազբորկաներ» անելիս, ինչպես նաև պա­տերազմի օրերին...

-Մենք եղել ենք Արցախում, զբաղվել ենք բարեգործությամբ, թեպետ փորձեցին դա էլ մեր դեմ օգտագործել, դա շատ լկտի բան էր, դա փորձեցին շահարկել, թե իբր գումարներ ենք վերցրել: Ցանկացած աշխատանք, որն իրականացնում ենք, ընդունվում է ընդդիմադիրների կողմից բացասական»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել