Tert.amLife-ը գրում է

«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ–ն հունիսի 7–ին՝ երկու տարվա դադարից հետո, կազմակերպեց ամենամյա բարեգործական գալա–ընթրիքը, որի ժամանակ ներկայացրեց հաշվետվություն նախորդ 2 տարվա արած աշխատանքի մասին և կազմակերպեց դրամահավաք աշխատանքները շարունակելու համար։

Tert.am Life–ը ներկայացնում է երեկ կայացած երեկոյի մանրամասներն ու լուսանկարները։

«Այս տարի որոշեցի ամռանը կազմակերպել մեր ամենամյա գլխավոր միջոցառումը` «Հայ Մայրեր» ՀԿ բարեգործական գալա–ընթրիքը, որը հաշվետու երեկո էր` 2020-2021 թվականների ընթացքում արված աշխատանքի, նաև դրամահավաք էր` 2021–ի ընթացքում «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի աշխատանքն անխափան կազմակերպելու համար։ Բառերով անհնար է նկարագրել այն դրական, միևնույն ժամանակ, հուզառատ էներգետիկան, որ ուղեկցեց մեզ ողջ երեկոյի ընթացքում»,– ասաց ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը։

Նա նշեց, որ երբեք չի դադարի հիանալ իրենց բարերարներով, որոնք ամենաբարդ շրջանում չեն մոռանում ու անտարբեր չեն հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների հանդեպ։

«Հենց նրանց շնորհիվ է Հայաստանը վերածնվելու։ Շնորհակալ եմ, որ այս բարդ օրերին երեխաների խնդիրների հանդեպ անտարբեր չեն մնում, հավատում ու վստահում են մեզ, կիսում են մեր երազանքներն ու նպատակները` ունենալու երջանիկ ու ինքնուրույն երեխաներ, կայուն ու ինքնաբավ ընտանիքներ, որոնք մեր իսկական ապագան են»,– ասաց Նարինեն։

Նարինե Մանուկյանի կազմակերպության աշխատանքներին տարիների ընթացքում  միացել են հայտնի շատ մարդիկ։ «Հայ մայրերի» գործունեությանը հետևող մարդիկ գիտեն, որ տարիների ընթացքում մշտապես կազմակերպության կողքին են Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը։

Գալա–ընթրիքն էլ Նազենին էր վարում։ «Մենք բոլորս ամենաքիչը ունենք «ժամանակ», երբեք չգիտես՝ այն երբ է կանգ առնում, ինչու է այս կամ այն փորձությունը տրվում կամ որքան են մեր ուժերը: Մենք ուժեղ ենք, իրարով ենք ուժեղ, գործելով ու մի բան փոխելով ենք ուժեղ, այլապես միայն ուտել-քնելու համար ծնվելը անիմաստություն է: Այնպես, որ հոգնել չկա»,– այս խոսքով Նազենին սկսեց երեկոն՝ կարևորելով իրար օգնելու գործոնը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել