Armeniasputnik.am-ը գրում է․

Երկու ադրբեջանցի լրագրողների ողբերգական մահը Քարվաճառի շրջանում ականի վրա պայթելու հետևանքով սրել է բանավեճը ականադաշտերի քարտեզների փոխանակման հեռանկարների շուրջ: Բաքվում շտապեցին տեղի ունեցածն օգտագործել Հայաստանին նոր մեղադրանքներ ներկայացնելու համար։

Այս փորձերի լավագույն պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն էր, որն ըստ էության մերժեց Ադրբեջանի հայցը Երևանի նկատմամբ միջանկյալ միջոցների կիրառման պահանջով՝ կապված ականապատ տարածքների կոորդինատները միակողմանի տրամադրելու ցանկության բացակայության հետ։ Ստրասբուրգում կարծես հասկացել են, որ լուրջ մարդասիրական խնդիրը նպատակաուղղված քաղաքականացվում է բացառապես քարոզչության, այլ ոչ թե դրա շուտափույթ լուծման նպատակով։

Ադրբեջանի կառավարությունն արդեն երկու անգամ Եվրոպական դատարանին բողոքել է Հայաստանի դեմ՝ Երևանին մեղադրելով ականապատ դաշտերի քարտեզները չտրամադրելու համար և պահանջել միջանկյալ միջոցների շտապ կիրառում։ Մարտի 5-ին դատարանը որոշեց, որ այդ պահանջը բավարարելու հիմքեր չկան, քանի որ այն դուրս է այն պայմանների շրջանակներից, որոնց դեպքում կանոնակարգը թույլ է տալիս միջանկյալ միջոցներ կիրառել: Կրկնակի բողոքը նույն ճակատագրին արժանացավ։

Դատարանին այլ բան չէր մնում, քան Ադրբեջանի կառավարությանը պատասխանել, որ մարտի 5-ի որոշումն ուժի մեջ է մնում և որ հարկ չկա նորից վերադառնալ նույն հարցին։ Հատկանշական է, որ այդ հայտարարությունը տարածվեց նույն օրը, երբ Բաքվում նոր զանգվածային քարոզչական արշավ սկսեցին ականապատված տարածքների թեմայի շուրջ։

Բաքվի իշխանավորներին հիասթափեցրեց ոչ միայն Ստրասբուրգի դատարանը, այլև մի շարք եվրոպական և միջազգային կառույցներ։ Բաքվում վրդովված են, որ աշխարհի խոշորագույն լրագրողական իրավապաշտպան կազմակերպությունը հրաժարվել է կիսել ադրբեջանական տեսակետը Քարվաճառում հունիսի 4-ին տեղի ունեցած ողբերգության պատճառների վերաբերյալ: «Լրագրողներ առանց սահմանների»-ն չի համարել, որ Բաքվի պետական ԶԼՄ-ների երկու աշխատակիցների՝ ականի վրա պայթելու փաստը բավարար հիմք է հայերին սպանության  մեղադրանք առաջադրելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել