ArmLur.am-ը գրում է.

Երեկ Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»: Նշենք, որ 11 երեխաներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Դեպքի առավել մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է ծնողներից մեկի՝ Շուշանիկ Ուզունյանի հետ, ում երեխան նույնպես վերը նշված ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել