«Որբերը» հեռուստասերիալը ժամանակին ամենաշատ դիտողություն ունեցող հայկական ֆիլմերից էր: Հեռուստասերիալում, հատկապես, սիրված էին փոքրիկ հերոսները, որոնցից մեկին` Անիին, մարմնավորում էր Աննա Սարգսյանը: Ֆիլմում Աննան 7 տարեկան էր, իսկ այսօր սիրունիկ աղջնակը վերածվել է գեղեցիկ օրիորդի:
Օրերս Աննա Սարգսյանը նշանադրվել է:
Իր ֆեյսբուքյան էջում նա կիսվել է լուսանկարով ու տեսանյութով, որոնք հետևորդների կողմից հեղեղվել են ջերմ խոսքերով ու հաճոյախոսություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել