Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատական նիստին դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը։ Այս մասին հայտնում է «minval.az»-ը։ 

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո հարցաքննվեցին գործով որպես տուժող դատակոչված անձինք։

Հայ ռազմագերիներին ադրբեջանցիները մեղադրում են Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին, իբրև «կտտանքների ենթարկելու» մեջ։ Քրեական գործի շրջանակներում որպես տուժող է ճանաչվել 12 անձ։

Մկրտչյանը և Խոսրովյանն ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարվել են Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում՝ համապատասխան 2020 թ. հոկտեմբերի 20-ին եւ հոկտեմբերի 3-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել