Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթը հայկական շոու-բիզնեսի ռոմանտիկ ու ջերմ զույգերից էին: Նրանք բավականին հաճախ էին իրենց ինստագրամյան էջերում հրապարակում ընտանեկան գեղեցիկ ու սիրառատ լուսանկարներ:

Սակայն ամսիներ առաջ Լիլիթը իր էջերից հեռացրեց ամուսնու հետ լուսանկարները ու նաև փոխեց ազգանունը՝ Բաբասյանը դարձնելով Բասյան:
Այդ ամենից հետո պարզ դարձավ, որ զույգն ամուսնալուծվել է:


Լիլիթը հաճախ խուսափում է խոսել ամուսնալուծության ու նախկին ամուսնու մասին, սակայն այս անգամ նա ինստագրամյան էջում պատասխանել է իր հետևորդներից մեկի այն հարցին, 
թե ինչպես ամուսնալուծությունից հետո վերագտնել ինքդ քեզ ու նոր կյանք սկսել։

«Դուք մի կյանք ունեք, ոչ ոք չի վերադարձնի ձեր ժամանակը, առողջությունը, երիտասարդությունը։ Մի փոքր էգոիստ եղեք, մտածեք ձեր մասին ու գնահատեք ձեզ։ Եվ այդ դեպքում ամեն ինչ իր հաջորդականությամբ կընթանա, և դուք կգտնեք ձեր նոր տարբերակին»,- գրել է Լիլիթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել