Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ հունիսի 8-ին, Աարատի մարզի՝ ժողովրդին հայտնի Հայանիստի խաչմերուկում տեղի ունեցել «Լադա» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի ու բեռնատարի բախումը, ինչի հետևանքով ԶԻԼ-ը կողաշրջվել էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում՝ ժողովրդին հայտնի Հայանիստի խաչմերուկում, բախվել էին «ԶԻԼ-130» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով ԶԻԼ-ը կողաշրջվել էր, 1 հոգի էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Մասիս» բժշկական կենտրոն։  

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Դավիթ Մանուկյանն ու Սահակ Ավետիսյանը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի հետաքննիչ Հայկ Մեցոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել