Armeniasputnik.am-ը գրում է.

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Բուխարեստում անցկացվող «Superbet Chess classic» շախմատային մրցաշարի 4-րդ պարտիան ոչ–ոքի է խաղացել:

Արոնյանը ոչ–ոքի հաշվով էր ավարտել Ուեսլի Սոյի (ԱՄՆ) և Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ), ինչպես նաև ռումինացի գրոսմայստեր Կոնստանտին Լուպուլեսկուի (տանտերերի իրավունքով մրցաշարին մասնակցում են երկու տեղացի շախմատիստներ) հետ պարտիաները: 4-րդ տուրի պարտիան Արոնյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Անիշ Գիրիի (Հոլանդիա) հետ:

10 շախմատիստներից երկուսը` Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Ուեսլի Սոն, հավաքելով 2,5 միավոր, աղյուսակի առաջին հորիզոնականում են, ևս վեցը (ներառյալ Արոնյանը) ունեն 2–ական միավոր, Գիրին և Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա)՝ 1,5–ական միավոր:

Հիշեցնենք, որ Արոնյանը վերջին ամիսներին բավականին հաջող է հանդես գալիս և այժմ ՖԻԴԵ-ի համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 5-րդ տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել