«Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանն այս օրերին մատնված է անտերության, իսկ գործող իշխանությունն ինչ-որ քայլ անելու փոխարեն զբաղված է նախընտրական քարոզչությամբ։ Բանն այն է, որ երեկ կրկին Գեղարքունիքի մարզի հատվածից ունեցել ենք մեկ նոր գերի, այսինքն՝ մայիսի 12-ից մինչև օրս Ադրբեջանի կողմից հենց ՀՀ տարածքից գերեվարված զինծառայողների թիվը 7-ն է։

Իսկ ի՞նչ ունենք արդյունքում. վարչապետի պաշտոնակատարը, բոլոր մարզպետները գտնվում են արձակուրդում և չեն զբաղվում որևէ այլ հարցով, իսկ Արտաքին գործերի նախարարություն, փաստորեն, առհասարակ չունենք, նախարարն ու բոլոր տեղակալները հրաժարվել են պաշտոններից, նոր նախարար այդպես էլ չի նշանակվում, այսինքն՝ այդ կառույցը ևս անտերության է մատնված։

ՀՀ տարածք մտած թշնամու գոյության մասին բոլորը լրիվ մոռացել են, և եթե չլիներ, օրինակ, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ոչ ոք չի հիշում թշնամու մասին։ Եվ այս իրավիճակում պարզապես սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ է սպասվում մինչև հունիսի քսանը կամ դրանից հետո, եթե առաջին փուլով հանկարծ ընտրությունները չավարտվեն, և կրկին մեկ ամիս այսպիսի վիճակ լինի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել