Նիկոլն Աշոտիկի ձեռքը կրակն է ընկել կամ՝ հակառակը
Տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանն իր որդու ձեռքը կրակն է ընկել։
2018 թվականին նա Աշոտիկին (կամ Աշոտ Նիկոլայիչին) հրապարակային ներկայացումներով (ծանուցագիր ստանալուց մինչև զորամաս հասնելը) ուղարկեց բանակ։ Հետագայում Աշոտիկի ծառայության ողջ ընթացքում պետական միջոցներով որդուն տեսակցելը ներկայացրեց իբրև Արցախ իր հաճախակի այցելություններ։
Պատերազմի օրերին Աշոտիկին փորձեցին դարձնել հերոսական կամավոր։ Չնայած, որ նա նոր էր եկել բանակից և զորակոչի ենթակա չէր, խեղճ տղային ստիպեց կամավորագրվել ու տարան պատերազմ, որտեղ նրա ռազմական սխրանքների մասին անգամ Վարազդատ Կարապետյանի գրառումներով սկսեցին չտեսնված ու չլսված լեգենդներ հյուսել։
Հետո նրան ուղարկել է գարեջուր վաճառելու՝ դարձնելով հանրային պարսավանքի թիրախ։
Հիմա որոշել է Աշոտիկին հանձնել Ադրբեջանին։ Հավանաբար, մտածում է, որ Ալիևն իրեն շատ բան է պարտք այս ամենի համար և միլիոնատիրոջ հոգածության ներքո Աշոտիկն ավելի լավ կապրի, քան Չալոյի, Ամպիկի, Արջուկի կամ մյուս շների միջավայրում։
Ընտանեկան բռնության այս բացառիկ դեպքերի առթիվ հրավիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը։ Չնայած Աշոտ Նիկոլայիչի չափահաս լինելու հանգամանքին, նրան պետք է փրկել աննախադեպ բռնության այս շարունակական հալածանքներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել