Armenpress.am-ը գրում է․

Մոսկվան շատ խիստ է արձագանքելու Արևմուտքի կողմից ճնշման ցանկացած փորձի, այդ թվում և պատժամիջոցի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Եթե մենք շարունակենք բախվել թշնամական դրսևորումների հետ, լինեն դրանք պատժամիջոցներ կամ ռազմական ճնշման փորձեր, մենք, իհարկե, կպատասխանենք ու խստորեն կպաշտպանենք մեր շահերը»,- լրագրողներին ասել է Գրուշկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել