Hraparak.am-ը գրում է.

ՊՆ-ում կոնսուլտացիաներ են անցկացվել։ Ռուստամ Մուրադովը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի խնդիրները լուծելու տարբերակներ է առաջարկել, հայկական կողմը դրանք դեռևս չի ընդունել, քննարկել է, արել իր առաջարկությունները։

«Հրապարակի» հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

«Հիմնախնդիրներից մեկն այն է, որ մենք մինչև այսօր էլ չենք լսում, թե հայկական կողմը ինչպես է պատրաստվում լուծել ռազմագերիների հարցը։ Գերիների վերադարձի մասով երեկվա Փաշինյանի հայտարարությունից հետո ես ուղղակի զարմացած եմ։ Ես կարծում եմ, որը ինքը ընտրվելու հույս չունի ու այս խնդիրը ուզում է դնել արդեն նոր իշխանությունների ուսերին։ Գիտենք, որ իշխանությունները վախի մթնոլորտ էին ստեղծել գերիների հարազատների ու ծնողների շուրջ։ Օրինակ, ասում էին՝ եթե դուք բողոքի ակցիաներ անեք, դա կխանգարի ձեր երեխայի հետ վերադարձի պրոցեսին։ Երբ ես ասում էի, որ 8 շիրակցի գերեվարվածների վերադարձի հետ այս իշխանությունները որևէ կապ չեն ունեցել, բոլորը դա դնում էին կասկածի տակ, բայց հիմա իրոք բոլորը հասկանում են, որ դա եղել է Ռուսաստանի աջակցությամբ, մասնավորապես Մուրադովի ջանքերով»,- ասաց Բորիս Ավագյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել