Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի թեկնածությունը:

ԿԸՀ-ի կազմից նախագծին դեմ քվեարկեցին 2 հոգի՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ու ևս մեկ անդամ, նրանք առաջարկում էին, որ ԿԸՀ-ն սեփական քննությունն սկսի և պարզի Պողոսյանի՝ վերջին 4 տարում ՌԴ-ում ուսանող լինելու հանգամանքը:

Նշենք, որ Պողոսյանը ներկայացրել էր համապատասխան տեղեկանքներ բուհերից, և արտերկրում ուսանելը հավասարազոր է ՀՀ-ում բնակությանը, սակայն, ոստիկանության պնդմամ,բ խախտում կա ներկայացված փաստաթղթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել