Hraparak.am-ը գրում է.

Մենք պետք է բարձրացնենք մեր սահմանների անվտանգությունը։ Ես արդեն ասել եմ, թե ինչպես պետք է, իմ պատկերացմամբ, լուծվի մեր սահմանների անձեռնմխելիության հարցը։ Այս մասին քիչ առաջ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում քարոզարշավի երկրորդ օրը իր ելույթում ասաց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը։

«Ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն մեր տարածքից։ Որպես լուծում ես առաջարկել եմ, որ և Հայաստանի, և Ադրբեջանի Զինված ուժերը հայելային եղանակով հեռանան Սոթք-Խոզնավար հատվածից։ Այնտեղ կտեղակայվեն ռուս սահմանապահներ կամ միջազգային դիտորդներ ու մենք միջազգային դիտորդների հովանու ներքո կիրականացնենք սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքը։ Չվախենաք այդ տերմիններից, որովհետև ասում եմ՝ դեմարկացված ու դելիմիտացված սահմանը 21-րդ դարում նշանակում է պարիսպ քաշել սեփական ամրոցի շուրջ ու դա մի օրվա, երկու օրվա, 20 օրվա խնդիր չէ։ Չհավատաք, երբ ձեզ կասեն, թե մենք ինչ-որ բան ենք ուզում տալ ինչ-որ մեկին։ Եթե ասում են, թե էս իշխանությունը սենց է արել, նենց է արել, ձեզնից յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելով ասում եմ՝ դուք էդ հարցի պատասխանը գտնելու համար հետևյալը արեք․ հարց տվեք՝ դուք ինքներդ դա կանեի՞ք , թե՞ ոչ։ Եթե դուք ինքներդ՝ որպես քաղաքացի,  կգնայիք այդ քայլին, ուրեմն ես էլ կգնայի։ Եթե չէիք գնա, ուրեմն ես էլ չէի գնա»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել