Pastinfo.am-ը գրում է.

Երեկվանից ընդդիմադիրները շահարկում են, որ ես ասել եմ՝ «մեր գերիները մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձը մեզ կներեն, բայց Հայաստանի շահերից բխող անհամաչափ զիջումները չեն ների»: Եթե մեր գերիները վերադարձած լինեին երկու ամիս առաջ, նրանք էլի մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձած կլինեին։ Այս մասին Արագածավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը.

«Բոլոր նրանք, ովքեր վերադարձել են ենթադրենք ապրիլին, մեկ է, բոլորը վերադարձել են մեկ-երկու ամիս առնվազն ուշացումով: Ես միշտ գերեվարածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ՝ ձեզ երբեք չեմ խաբի, միայն մի դեպք է եղել, երբ ես գերի ընկած քաղաքացու ընտանիքի անդամին ասել եմ «վաղը այստեղ է լինելու ձեր հարազատը», որովհետև եղել են բոլոր պայմանավորվածությունները, հավաստիացումները, բայց չի եղել ու դա ինձ դաս է եղել, որ ես այլևս ժամկետ չասեմ, ինչքան էլ ծանր է, ավելի լավ է ժամկետ չասել և սուտ դուրս չգալ», - ասաց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել