Pastinfo.am-ը գրում է.

Թե՛ գործող իշխանության, թե՛ նախկին իշխանությունների երեկվա քարոզարշավը ցույց տվեց, որ մենք մեր թեզերի մեջ ճիշտ էինք: Իրար ոչնչացնելու, իրար ոտնատակ տալու վերաբերյալ երեկվա հայտարարությունները իրապես մտահոգիչ են: Միանշանակ է, որ ազգային համերաշխության, ներքին հաշտության մեր թեզերը գնալով ավելի են ամրանում: Այն դառնում է մի այլընտրանք ուղերձ: Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը.

«Մեկն ուզում է մյուսին ոչնչացնել, մեկն ուզում է օգնել, որ լավ ոչնչացնեն: Դաշտը բաժանված է ներկա իշխանության, նախկին իշխանության և երկու կողմերին օգնող ուժերի, միակ տարբերվող, համերաշխության կոչ անող ուժը մնում է ԼՀԿ-ն»,-ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով Արցախի հարցով հետագա բանակցություններին՝ Մարուքյանը նշեց, որ իրենց իշխանության գալու դեպքում բանակցային գործընթացում ներգրավվելու են կարող և փորձառու կադրեր.

«Մի հատ նայեք այս իշխանության բանակցողներին և մեր արածին: Լինելով ընդդիմություն, փոքր ֆրակցիա, ընդամենը մեկ ներկայացուցիչ ունենք Եվրանեստում, մի ներկայացուցիչ՝ ԵԱՀԿ-ում, մենք ավելի շատ բան ենք արել:Կոմպետենտ կադրերի հարց է: Այս իշխանությունը կարող ուժերի չի ներգրավվել, բոլորին վիրավորել, պիտակավորել է: Երբ որևէ մեկը դուրս է գալիս, ասում են՝ դու դատվելու ես, պատասխան ես տալու Շուշիի համար: Թշնամին եկել, մտել է մեր տուն, մենք այստեղ իրար ենք ուտում»,-ասաց Մարուքյանը և ավելացրեց. «եթե դուք ձեր ձայնը տալիս եք ԼՀԿ-ին, դուք մեզ տալիս ենք մանդատ մյուս բոլոր ուժերին համերաշխության դաշտ բերելու: Եթե մենք լիազորվում ենք դրա համար, մենք կարողանում ենք նրանց պարտադրել ներքաղաքական հաշտություն, եթե՝ ոչ, ապա լինելու է այն, ինչի մասին խոսել ենք: Հունիսի 21-ին ամեն մեկն իր կողմնակիցներին հանելու է փողոց, մեկն ասելու է՝ ես եմ հաղթել, մյուսն էլ ասելու է՝ ես եմ հաղթել»,-ասաց Էդմոն Մարուքյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել