Hraparak.am-ը գրում է.

Բաքվում ընթանում է հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկջյանի դատավարությունը։ Նրա գործը քննվում է Բաքվի ռազմական դատարանի կողմից։

Նրան մեղսագրվում է «ահաբեկչական գործունեության» հետ կապված քրեական հոդված։ Դատական նիստի ընթացքում դատախազը կներկայացնի մեղադրական եզրակացությունը։ Հայ ռազմագերին ցուցմունք կտա։

Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքյանը (ծնվ. 1979 թ.) մեղադրվում է որպես վարձկան ռազմական գործողություններին մասնակցելու մեջ: Դրա համար հիմք է հանդիսացել գերեվարվածի քաղաքացիությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել