Armenpress.am-ը գրում է.

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է՝ դեսպան Լին Թրեյսիի՝ ապրիլին Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դեսպանությունը պարզաբանում է տարածել՝ դեսպան Լին Թրեյսիի՝ Սյունիք կատարած այցի վերաբերյալ սխալ տեղեկությունների առնչությամբ։
«Ինչպես ավելի վաղ մենք հայտնել էինք, դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման»,-նշել են դեսպանությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել