Armsport.am-ը գրում է.

Հունիսի 7-ին, Գերմանիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Լատվիայի հետ և 7-1 ջախջախիչ հաղթանակ տարել։ Բունդեսթիմի կազմում մեկնարկային րոպեներից դաշտ է դուրս եկել դարպասապահ Մանուել Նոյերը։ «Բավարիայի» դարպասապահի համար սա 100-րդ հանդիպումն էր ազգային թիմում։

Այսպիսով, Նոյերը դարձել է առաջին գերմանացի դարպասապահը, որը կարողացել է 100 հանդիպում անցկացնել հավաքականի կազմում։ Խաղից առաջ Նոյերի թիմակիցներն ի նշան այս նվաճման «պատվո միջանցք» են կազմել դարպասապահի համար։

Նշանակալի է, որ միայն 12 ֆուտբոլիստներ են Գերմանիայի հավաքականի կազմում ավելի շատ խաղեր անցկացրել, քան Նոյերը։ Առաջին տեղում լեգենդար Լոտար Մատեուսն է, որի ակտիվում Բունդեսթիմի կազմում 150 խաղ կա անցկացրած։

Ավելի վաղ Մանուել Նոյերը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է ավարտել միջազգային կարիերան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել