Հետ եկած գերիները պատմում էին, որ գերության մեջ իրենց պարբերաբար ծեծի են ենթարկել։ Ամեն օր։ Հենց քնել են՝ ադրբեջանցիները մտել են խցեր ու ծեծել... վախից օրերով չէին քնում։ Մեկին կրակայրիչով էին վառում, մյուսին՝ տաքացրած պռովուդը մտցնում էին վերքի մեջ...
Նիկոլ, որպեսզի մարդիկ հավատան նախընտրական խոստումներիդ, առաջարկում եմ բջերիցդ երկուսին ուղարկես ադրբեջանական գերության։ Համ կիմանան ինչ ասել ա մի ամիս, երկու ամիս գերության մեջ մնալը, համ էլ մոտիկից կծանոթանան խաղաղասեր այդ «ժողովրդին»...
Ով գիտի սա գերիների հարազատներին հասկացրել ա՝ եթե հելաք իմ դեմ, ընդհանրապես չեք տեսնի ձեր էրեխեքին։ Ու հիմա ինչ անասունություն ասես խոսում ա, ու ոչ ոք բուգը չի փռթում։ Ես ուրիշ բացատրություն չունեմ նրա, թե ոնց են սրան հանդուրժում։
Մարդ էլ իմանա իրա էրէխեն ողջ ա, տանջանքների ա ենթարկվում ադրբեջանական բերդերում, ու իրա էրեխուն հետ բերողը հելնի հայտարարի՝ գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար...
Ով գիտի արդեն գերիների հարազատները երանի են տալիս զոհվածների հարազատներին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել