Aysor.am-ը գրում է.

Մենք պատերազմ չենք ուզում, մենք պատերազմ չենք փորձում հրահրել, բայց մենք նաև չենք ասում, որ կարող է գլուխներս կախենք, մեջքներս ծռենք ու կզենք թշնամու դիմաց, Ամարասում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Եթե թշնամին եկել է մեզ սպանելու, առաջինը մենք պետք է նրան սպանենք։ Իսկ թուրքի, ադրբեջանցու պահվածքը վերջին պատերազմից հետո ցույց տվեց պարզ մի բան՝ 15 թվականի թուրքի յաթաղանը փոխարինվել է 2020 թվականի բայրաքթարներով», - նշել է Վանեցյանը։

Նա նշել է, որ պատերազմն ամենավատ բանն է, բայց եթե ուզում ենք խաղաղություն, պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմի։

Վանեցյանի խոսքով՝ Արցախի պաշտպանության բանակը մեկ տարի անց չի ունենալու ժամկետային զինծառայող։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել