Tert.am Լife-ը գրում է.

Դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, հունիսի 5–ին տոնել է 23–ամյակը։ Tert.am Life–ի հետ զրույցում Դիանան պատմել է, թե ինչպես է նշել օրը և ինչու է որոշել հրաժարվել խնջույքից։ Դիանայի հետ զրուցել ենք նաև ընտանեկան կյանքի, սկեսուրի հետ հարաբերությունների և բալիկ ունենալու վերաբերյալ իր և Բենի որոշման մասին։

Դիանան տրամադրել է նաև օրվա լուսանկարները։

«Բենն ուզում էր մեծ հավաքույթ կազմակերպել, բայց ես նախընտրեցի միասին գնանք քաղաքից դուրս։ Բենը զարմացավ իմ որոշումից, բայց ես կարոտել էի մենակ լինելը։ Ամեն տարի ծնունդս բոլորով ենք նշել։ Վերջին առիթներին՝ Վալենտին, Մարտի 8, Ապրիլի 7, ընդհանուր հավաքույթներ ենք արել։ Այսպես մեզ համար շատ հետաքրքիր էր, մի քիչ էլ խենթ, տարբեր տեղեր գնացինք։ Մեզ հետ էին նաև Բենի եղբայրն ու նրա կինը։ Շատ մտերիմ ենք նրանց հետ։ Ես ուզում էի, որպեսզի մեր քավորն ու քավորկինը ևս գան, ցավոք, չկարողացան միանալ»,– պատմեց Դիանան։

Դիմահարդարն ամուսնությունից հետո հատուկ փոփոխություն չի զգում․ «Ես ու Բենը 5 տարի է՝ միասին ենք, շատ փոփոխություն չկար այս տարվա ծննդիս մեջ, երևի, միայն այն, որ որոշեցի հավաքույթ չկազմակերպել»։

Բենը կնոջը մատուցել է այն նվերը, որից նա հաստատ կուրախանար․ «Կեսգիշերին Բենը ծաղկեփնջով եկավ, շնորհավորեց ինձ։ Բուն նվերները միասին ենք ընտրել․ ինձ տարավ առևտրի կենտրոններից մեկը, տարբեր հագուստներ գնեց։ Գիտի, որ շատ եմ սիրում գեղեցիկ հագնվել և դրանից շատ կուրախանայի։ Իսկապես, դա ինձ շատ ուրախացրեց»։

Դիանան նշեց, որ իր տարեդարձի ամենամեծ երազանքը խաղաղությունն է․ «Ուզում եմ երկրում խաղաղություն լինի, մարդկանց դեմքերին՝ ժպիտ։ Հիմա բոլորի աչքերում թախիծ կա»։

 

23–ամյա դիմահարդարը 7 տարի փոքր է սիրելիից, 18 տարեկանում է հանդիպել իր երկրորդ կեսին։ Ասում է՝ այս տարիների ընթացքում իրար շատ են նմանվել․«Մենք շատ նման էինք տեսակով, բնավորությամբ, բայց այս ընթացքում ավելի ենք նմանվել։ Ժամանակի հետ իրարից ինչ–որ գծեր եք վերցնում, նաև ավելի զիջողական եք դառնում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել