Aysor.am-ը գրում է.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անում Արմավիրի մարզում։

Նա հայտարարեց, թե այս ընտրություններին իրենց մասնակցության ամենակարևոր մոտիվացիան այն է, որ ժողովուրդը երկրին տիրոջ իր կարգավիճակը չկորցնի։

«Ես համոզված եմ, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կվերահաստատի իր իշխանությունը», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե ժողովրդի առջև եղել է լիարժեք ազնիվ։

«Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց քարոզարշավը տանում են հետևյալ տրամաբանությամբ, ասում են՝ «այ, մենք գալու ենք, հեսա իշխանությունը վերցնելու ենք», մենք ասում ենք հետևյալը՝ ժողովուրդը կորոշի», - նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել