Pastinfo.am-ը գրում է․

Ունենք մի իրավիճակ, երբ այսօրվա մեր իշխանությունների «շնորհքով» մեր սահմանները չեն պաշտպանվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը անդրադառնալով նախօրեին թշնամու կողմից Կութի ուղղությամբ կրակոցներին։

Փորձագետը նկատեց թշնամուն չկրակելու հրամանը նույնն է, որ զինաթափեն ամբողջ բանակը։
«Նմանատիպ դեպքեր ոչ միայն կարող են լինել, այլ անպատճառ կլինեն։ Ադրբեջանցիները լկտիանում են և պարբերաբար կարող են և սահմանը խախտել, և կրակել, և դիրքերն առաջ տանել»,-նշեց փորձագետը։

Նրա խոսքով խնդիրը ոչ այնքան Գլխավոր շտաբի մեջ է, որքան գործող իշխանության.«ԳՇ-ն էլ անատամ ինչ-որ մարմին է, որը ենթարկվում է քաղաքական իշխանությանը։ Փաստորեն երկիրը բռնազավթած անձիք զինաթափել են բանակը, և ադրբեջանցիներն անում են այն ամենը, ինչ ուզում են։ Մինչև իշխանափոխություն նման դեպքեր պարբերաբար կլինեն»,-ասաց Արմեն Մանվելյանը։

Փորձագետն ընդգծեց թշնամու գործողությունների ամբողջ նպատակը հայաթափումն է և այնպիսի իրավիճակ ստեղծելը, որ սահմանամերձ գյուղերում մարդիկ լքեն իրենց տները։

«Դա բխում է և Ադրբեջանի, և գործող իշխանությունների շահերից։ Նրանք ամեն ինչ անելու են, որ դա այդպես էլ լինի։ Մենք գործ ունենք դավաճանական իշխանությունների հետ, որի համար ոչ մի սկզբունք գոյություն չունի։ Նրանք ընդամենը ցանկանում են վերարտադրել իրենց քաղաքական իշխանությունը, և որոշակի համաձայնություն ունեն թշնամու հետ»,-ասաց փորձագետը։

Արմեն Մանվելյանը գտնում է, որ իշխանափոխության պարագայում ադրբեջանցիներն ավելի կզգուշանան և նրանց լկտիությունը կկորի։ Նոր ձևավորվող իշխանությունը պետք է անվտանգության, սահմանների ամրապնդման հարցերով զբաղվեն։
«Շատ հնարավոր է կարողանան հարցը շատ արագ լուծել։ Հարցը բանակցություններով լուծելը կախված է նաև այն բանից, թե ում հետ ես բանակցում։ Փաստ է, որ այսօրվա իշխանություններին ոչ ոք լուրջ չի ընկալում, և նրանց հետ բանակցությունները չեն կարող արդյունքներ ունենալ։ Թշնամին ուղղակի տեսնում է, որ հայկական կողմից չկա վճռականություն և շատ հնարավոր է` կա համաձայնություն, ինչն էլ նրանց թույլ է տալիս այսկերպ պահել»,-ասաց Արմեն Մանվելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել