Ռադիոհաղորդավար, դերասան Համլետ Ղազարյանն օրերս նշում էր իր 27-ամյակը։ Խոսելով ամենամեծ ու թանկ նվերի մասին՝ Համլետն առաջինը BlogNews.am-ին հայտնեց, որ շուտով հայրիկ է դառնաալու։

«Կյանքիս ամենակարևոր նվերը մի քանի օր առաջ եմ ստացել, երբ իմացա, որ առաջնեկիս ենք սպասում։ Աննկարագրելի էմոցիաներ էին։ Ու բնականաբար, տորթի մոմերը փչելիս, երազանքներս կապված էին երեխայի հետ»,- ուրախությամբ պատմում է Համլետը։

Դերասանը նաև պատմում էր, որ 27-ամյակը տարբերվում էր մյուս տարիներից․ «Այս տարի ստացվեց այնպես, որ ծննդյանս օրը աշխատում էի։
Կարելի է ասել չեմ նշել։ Ի դեպ, սա առաջին անգամն է, որ չեմ նշել ծննդյանս տարեդարձը»։  

Տարիները թողել են իերնց հետքը Համլետի բնավորության որոշ գծերի վրա։ Դրանցից նա առանձնացնում է մեկը, որի վրա առանձնահատուկ ազդեցություն ունեցավ փորձություններով լի 2020 թվականը։
«Բնականաբար տարեցտարի փոխվում ենք, ես օրինակ՝ ավելի պերֆեկցիոնիստ եմ դարձել։ Դա կապված էր դժվար 2020-ի հետ»,-ասում է նա։



Հիշելով դժվար տարին՝ Համլետը պատմում է․ «Իմ ընկերներից ծանոթներից շատերն էին մասնակցում պատերազմին, իմ եղբայրն էլ էր մասնակցում, հատուկ նշանակության խմբի սպա է, բարեբախտաբար, ողջ ու առողջ տուն եկավ»։

Անցյալում թողնելով բոլոր դժվարությունները՝ Համլետը հայտնում է, որ հիմա իր համար շատ կարևոր ժամանկաշրջան է գործնական ոլորտում.«Կապված ստեղծագործական կյանքի հետ՝ ես ինձ համար շատ կարևոր փուլում եմ գտնվում, որովհետև մոտ 5 տարվա դադարից հետո, կրկին բեմ եմ բարձրանալու։ Ե՛վ անհամբեր եմ, և՛ վախենում եմ շատ։ Հետաքրքիր մի ներկայացման վրա ենք աշխատում այժմ, որի մասին շատ բան խոսել դեռ չեմ կարող, միայն ասեմ, որ բոլոր դերասանները հայտնի ու շատ սիրված են։ Շատ լավ գործ է լինելու»։

 

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել