Անտարկտիդան Երկիր մոլորակի ամենազարմանահրաշ վայրերից մեկն է։ Դրա անծայրածիր սառույցները լի են գաղտնիքներով։ Այսպես, 30 տարի առաջ այնտեղ հայտնաբերվել են դինոզավրերի մնացորդներ, և միայն վերջերս են բացահայտվել դրա մանրամասները։ Գիտնականները հայտնաբերել են նոր, նախկինում անհայտ տեսակներ։

1990 թ. Տրանսատլանտյան զանգվածի Քերքպատրիկ լեռ արշավախումբ ուղարկվեց ուսումնասիրող Ուիլյամ Համերի գլխավորությամբ։ Այդ շրջանում օդի ջերմաստիճանն անգամ ամռանը չէր գերազանցում -20 աստիճանը։ Տարածաշրջանը համարվում է ամենադաժան կլիմայական պայմաններից մեկն ունեցողը մոլորակում։

Ակնհայտ է, որ պոտենցիալ շատ գտածոներ են թաքնված սառույցների տակ։ Գիտնականները հուսով էին, որ կգտնեին հնագույն ֆաունայի մնացորդներ, ինչն էլ տեղի ունեցավ։ Դրա համար արշավախմբի անդամները պայթյուններ կազմակերպեցին և դուրս եկած գտածոների մնացորդները հավաքեցին։

Գտածոները բավականին հաջողված էին. գիտնականները հայտնաբերել էին հնագույն սողունների, ինչպես նաև՝ աներևակայելի չափսերի դինոզավրի մնացորդներ։ Այն ժամանակներում, երբ սառույցներն Անտարկտիդան չէին պատում՝ շուրջ 2 միլիոն տարի առաջ, այս դինոզավրը շրջում էր տարածքում և սնվում ֆաունայի այլ ներկայացուցիչներով։

Գտածոյի գլխի և ծնոտի կառուցվածքը թույլ են տվել գիտնականներին հասկանալ, որ դրանք պատկանել են արու դինոզավրի։ Այն ունեցել է 8 մ երկարություն, քայլել հետին վերջույթների վրա, քանի որ ձեռքերը բավականաչափ զարգացած չեն եղել։ Սառույցների տակ հայտնաբերված նոր տեսակի դինոզավրին կոչել են կրիոլոֆոզավր։

Ավելի քան մեկ տարի առաջ մեկ այլ արշավախումբ հայտնաբերել է թռչնանման սողունի մնացորդներ։ Հայտնաբերված ոսկրերն ամբողջությամբ վերականգնել հնարավոր է եղել միայն 2019 թ.։ Գիտնականներն, ուսումնասիրելով մնացորդները, պարզել են, որ նոր տեսակի դինոզավրն ունեցել է 2 մ բարձրություն, ինչը գնահատվում է որպես գիգանտիզմ։ «Հրեշը» մոլորակի վրա գոյություն է ունեցել շուրջ 71 միլիոն տարի առաջ։ Դրան գիտնականները տվել են Imperobator antarcticus անվանումը։

Գիգանտիզմի պատճառներ են համարում Անտարկտիդայում կավճի ժամանակաշրջանի վերջում ջերմաստիճանի կտրուկ նվազումը, ինչպես նաև ջրերում սննդի ավելացումը։ Հենց այդ պատճառներով էլ առանձնյակներն աստիճանաբար դարձել են ավելի ու ավելի խոշոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել