Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունից:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  հրաժարականի դիմում է ներկայացրել հունիսի 4-ին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել