Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ի եթերում հայտարարել է, որ Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքի բազմաթիվ ապացույցներ կան:

«Իրականում, մենք շատ բան գիտենք։ Գիտենք, որ այնտեղ ֆունկցիոնալ հետազոտություն է անցկացվել, որ այդ ինստիտուտում նախկինում արտահոսքեր են արձանագրվել: Մենք գիտենք, որ 2019 թվականի աշնանը եղել են բժիշկներ, որոնք հիվանդացել և հոսպիտալացվել են։ Գիտենք, որ նույն ինստիտուտում ռազմական գործունեություն է ծավալվել»,- ընդգծել է Պոմպեոն։

Նա նաև նշել է՝ Չինաստանի իշխանությունները, եթե ցանկանային, կարող էին 1 րոպեում պարզել՝ ինչպես է տեղի ունեցել կորոնավիրուսի բռնկումը։

«Երբ հասնենք այս պատմության ավարտին, կտեսնենք, որ Չինաստանն այս ամբողջ ընթացքում իմացել է՝ ինչպես է տեղի ունեցել կորոնավիրուսի բռնկումը և որ վիրուսաբանության ինստիտուտն այս ամենի կենտրոնում է»,- նշել է նախկին պետքարտուղարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել