Starnews.am-ը գրում է.

Starnews-ն այս անգամ անդրադառնում է տարիներ առաջ սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանին, ում անունը բավական հաճախ էր շրջանառվում, իսկ նրա մերկ լուսանկարները պարբերաբար հայտնվում էին համացանցում: Մոդելը մշտապես աչքի էր ընկնում իր սկանդալային լուսանկարներով ու հարցազրույցներով: Անահիտը դեռ տարիներ առաջ բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում, երբ Մանուկ Ալեքսանյանի նոր հավաքածուի ցուցադրությանը, երբ մոդելը հայտնվել էր անհարմար իրավիճակում, իսկ ավելի կոնկրետ՝ նրա կուրծքը դուրս է եկել հագուստի միջից: Սակայն Անահիտը հերքել էր այն լուրը, որ նա դա միտումնավոր է արել՝ ավելորդ ուշադրություն գրավելու համար:

Անահիտ Հարությունյան.“Չեմ բացառում, որ տարիներ անց ես նույնպես կդիմեմ այդ  քայլին” - Bravo.am

Անահիտ Հարությունյան.“Չեմ բացառում, որ տարիներ անց ես նույնպես կդիմեմ այդ  քայլին” - Bravo.am

Անահիտի հետ կապված սկանդալները հաջորդում էին մեկը մյուսին: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են իր ընտանիքի անդամները՝ հատկապես հայրը, վերաբերվում իր մերկ լուսանկարներին, Անահիտը իր հարցազույցներից մեկում նշել էր. «Հայրս աշխարհ տեսած մարդ է և իմ կիսամերկ լուսանկարներին ըմբռնումով է մոտենում»: Մոդելին, կարծես թե, չէին անհանգստացնում իր անվան շուրջ պտտվող ասեկոսեները, իր հասցեին ուղղված քննադատությունները, և նա ամեն անգամ փորձում էր ավելի սկանդալային լիել:

Իր 26-ամյակի առիթով կազմակերպված խնջույքին նա ներկայացրել էր սիրելիին, ով տարիքով բավականին մեծ էր նրանից, և այդ օրը հենց Անահիտին թանկարժեք մուշտակ էր նվիրել: Այս պատճառով մոդելը կրկին հայտնվեց քննադատությունների կենտրոնում. համացանցային օգտատերերը նշում էին, որ հանուն գումարի, տվյալ դեպքում` հանուն մուշտակի պետք չէր կապվել իր հոր տարիքի տղամարդու հետ: պատասխանելով այս տեսակ քննադատություններին՝ Անահիտը նշել էր. «Մի ազգ, ով սիրահարվում է ոչ թե անձին, այլ` իմիջին, կուսաթաղանթին, ավանդապաշտ ընտանիքին, կներեք, ես այդ ազգի ներկայացուցիչների նման մեկնաբանությունները չեմ համարում ադեկվատ, և ինձ համար դրանք չեն կարող որևէ բան փոխել»: Սակայն մոդելն այդպես էլ չէր նշել, թե որքան է իրենց միջև եղած տարիքային տարբերությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել